21:45 , 2 հոկտեմբեր, 2014
Քիչ առաջ Թուրքիայի մեջլիսում ավարտվեց քվեարկությունը, և խորհրդարանը 298 կողմ, 98 դեմ ձայներով ընդունեց Թուրքիայի զինված ուժերին անդրսահմանային ռազմական գործողություններ իրականացնելու լիազորություն տվող կառավարության միջնորդագիր-նախագիծը: ԱԶԿ-ն ու Ազգայնական շարժումը կողմ, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետականն ու քրդական Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունները դեմ են քվեարկել: