Ուիլյամն ու Քեյթը լուսանկարիչներին խնդրում են չհետապնդել իրենց որդուն


19:26 , 2 հոկտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Բրիտանական գահի ժառանգորդ արքայազն Ուիլյամի փաստաբանները նամակ են ուղարկել երկու ֆոտոլրագրողների` խնդրելով դադարեցնել թագավորական ընտանիքի անդամ արքայազն Ջորջին հետապնդելը, հայտնում է Sky News-ը` հղում անելով Բուկինգեմյան պալատի ներկայացուցիչներին:

Թագավորական ընտանիքի անդամների լուսանկարիչներին հայտնել են, որ նրանց գործողությունները հավասար են հետապնդելուն:

Ինչպես հայտնում է հեռուստաընկերությունը, Ջորջի լուսանկարները դրանց անողներին կարող են մի քանի հազար ֆունտի եկամուտ բերել, եթե թերթերը համաձայնեն հրապարակել դրանք: