20:37 , 2 հոկտեմբեր, 2014
Replik.am-ը գրում է․
Հոլիվուդյան դերասաններ Միլա Կունիսը և Էշթոն Քաթչերն առաջին անգամ ծնողներ են դարձել: Նրանց առաջնեկը լույս աշխարհ է եկել այս գիշեր Լոս Անջելեսում. Հայտնում է TMZ-ն:
Նշենք, որ այս զույգի հարաբերությունների մասին հայտնի դարձավ 2011 թվականին, իսկ Միլայի հղիության մասին խոսակցությունները տարածվեցին 2014 թվականի գարնանը: