17:32 , 2 հոկտեմբեր, 2014
Lurer.com-ը գրում է․
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Անդերլեխտի» (3:0) նկատմամբ տարած հաղթանակը:
«Մենք կատարյալ խաղ անցկացրինք: Այն շատ լավ սկսվեց՝ արագ գոլից: Իսկ հետո մենք արդեն վերահսկում էինք խաղը, չեմ ասի՝ 100 տոկոսով, բայց 80 տոկոսով: Շատ գոլային պահեր ունեինք, որոնցից շատերը, ցավոք, չկարողացանք օգտագործել: Երբեմն ֆուտբոլում նման բաներ պատահում են, բայց այսօր ամեն ինչ հիանալի էր: Այժմ կարող ենք վայելել այս արդյունքը»,- Կլոպի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: