16:42 , 2 հոկտեմբեր, 2014
Replik.am-ը գրում է.
Հոկտեմբերի 2-ին, ժամը 13.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում՝ բուսաբանական այգու տարածքում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.53-ին, մարվել՝ 14.36-ին:
Երկու օջախով այրվել է 8,5 հա խոտածածկ տարածք: