15:36 , 2 հոկտեմբեր, 2014Life.panorama.am-ը գրում է․

Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը սեպտեմբերի 27-ին վթարի էր ենթարկվել, որի մանրամասների մասին պատմել է ամերիկյան Extra պորտալին:
«Այո, մեր մեքենային հարվածել են հետևից: Թվում էր` քարի կտոր ընկավ մեքենայի տանիքին: Մենք առաջին հերթին վախեցանք երեխաների համար: Ասում են` նման դեպքերում շատերը շոկ են ապրում, սակայն ես կարողացա միանգամից կողմոնորշվել և դեպի երեխաները թեքվել»,-ասել է Լոպեսը:
Վթարից հետո երգչուհին Instagram-ում իր ընկերուհի` Ռեմինիի հետ լուսանկար է հրապարակել հետևյալ գրությամբ. «Փառք Աստծո, ամեն ինչ լավ է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ