14:06 , 2 հոկտեմբեր, 2014Esem.am-ը գրում է․
Երկար ժամանակ է, ինչ ռեփեր ՀՏ Հայկոն ստեղծագործական նորություններ չունի: Նույնիսկ շշուկներ են պտտվում, որ նա որոշել է այլևս չներկայանալ որպես ռեփեր: Ինքը՝ Հայկոն, հրաժարվում է մեկնաբանել այս լուրերը՝ նշելով, որ այս փուլում չի ցանկանում որևէ հարցազրույց տալ:

Սակայն ռեփերն իր բոլոր կապերը չի խզել ոլորտի հետ. ավելի քան 2 տարի նոր ստեղծագործություն չներկայացրած Հայկոն այժմ ծավալում է պրոդյուսերական աշխատանք:
Օրերս էլ համացանցում հայտնվել է նոր երգ: «Բողոք» կոչվող ստեղծագործությունը հայկական իրականության մասին է: Այն ներկայացնում է Արման Համբարձումյանը, բիթը ՀՏ Հայկոյինն է, ով զբաղվել է նաև պրոյուսերական աշխատանքով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ