13:06 , 2 հոկտեմբեր, 2014
Armlur.am-ը գրում է․
Արդեն հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտյան ավելի քան 1 տարի ռազմագերու կարգավիճակում գտնվող Հակոբ Ինջիղուլյանը վերադարձավ հայրենիք: Վերջինս իրեն դիմավորած հայրենակիցներին հայտնել է, որ ցանկանում է շարունակել ծառայությունը: Armlur.am-ի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի լրատվության հետ կապերի պատասխանատու Զառա Ամատունին տեղեկացրեց, որ երբ գերին ցանկություն է հայտնել երրորդ երկիր տեղափոխվել, իրենք շարունակել են նամակագրական կապ պահել վերջինիս հարազատների հետ և շարունակվել դա այնքան ժամանակ, քանի դեռ նա չէր լքել մյուս կողմը: «Իշխանությունների հետ բանակցությունները տարվել են այնքան ժամանակ, քանի դեռ գերին չէր լքել այդ երկիրը: Այն բանից հետո, երբ նա դուրս եկավ, մեր լիազորությունները նրա հետ կապված աշխատանքներում դադարել են: Որևէ առչություն մենք չենք ունեցել»,- հայտնեց ԿԽՄԿ աշխատակիցը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ