Լոնդոնի հայտնի կարմիր գույնի հեռախոսախցիկները փոխարինվելու են կանաչ գույնով: Նախաձեռնության հեղինակները տեղեկացրել են, որ նոր խցիկները սնվելու են արևային էներգիայով:
Վերջիններս ունենալու են կանաչ գույն, իսկ արևային մարտկոցներն էլ տեղադրված են լինելու խցիների վերևի հատվածում: Նման առաջին խցիկին արդեն իսկ կարելի է հանդիպել Tottenham Court Road մետրոյի կայարանի հարևանությամբ:
