12:00 , 2 հոկտեմբեր, 2014
Lurer.com-ը գրում է․
Էբոլա վիրուսի զոհերի թիվը հասել է 3338-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Կազմակերպության տվյալներով՝ ընդամենն Արևմտյան Աֆրիկայում գրանցվել է վիրուսով վարակվելու 7 հազար 158 դեպք:
Ավելի վաղ հաղորդվել էր 3 հազար զոհվածների և 6 հազար վարակվածների մասին, հաղորդել է «Ինտերֆաքսը»: