Կտեղափոխվեմ Անգլիա և կարիերաս կշարունակեմ ֆուտբոլի հայրենիքում. Ալվես


11:48 , 2 հոկտեմբեր, 2014

Bv0aDr-CcAA0DpT1in.am-ը գրում է․

Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսը հայտարարել է, որ պատրաստվում է հաջորդ տարի հանդես գալ Անգլիայի Պրեմիեր Լիգայում: Սակայն ֆուտբոլիստը չի նշել, թե որ թիմում է շարունակելու կարիերան:

«Հաջորդ տարի Անգլիա կտեղափոխվեմ և կարիերաս կշարունակեմ ֆուտբոլի հայրենիքում: Սա իմ վերջին մրցաշրջանն է կատալոնական ակումբում»,- O Globo-ն մեջբերում է բրազիլացի ֆուտբոլիստի խոսքերը:

Հիշեցնենք` ֆուտբոլիստի ծառայություններով է հետաքրքրված նաև ՊՍԺ-ն: