10:51 , 2 հոկտեմբեր, 2014Orer.am-ը գրում է․

ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի գիտնականները պարզել են, թե լուրջ հարաբերություններ ու ընտանիք կազմելու համար տղամարդկանց եւ կանանց համար ո՞ր հասակն է համարվում կատարյալ: Այս մասին գրում է rg.ru կայքը: Հետազոտությանը մասնակցել է ուժեղ եւ թույլ սեռի շուրջ 50 հազար ներկայացուցիչ:
Այսպես. հարցված կանանց կարծիքով, տղամարդը պետք է իրենցից ավելի բարձրահասակ լինի, ցանկալի է՝ 20 սմ: Իրենց հերթին, տղամարդիկ հարմարավետ են զգում իրենցից 8-10 սմ ավելի ցածրահասակ կնոջ կողքին: Պատասխանների ուսումնասիրության արդյունքում գիտնականները ներկայացրել են «կատարյալ» հասակի միջին ցուցանիշը. կանանց համար այն 173 սմ է, իսկ տղամարդկանց համար՝ 188 սմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ