Երևանի պետական համալսարանը Հարավային Կովկասի բուհերի շարքում առաջատարն է


16:08 , 5 սեպտեմբեր, 2012

Այս տարվա հուլիսին webometrics.info կայքէջի հրապարակած վարկանիշային աղյուսակում Երեւանի պետական համալսարանը Հարավային Կովկասի բուհերի շարքում առաջատարն է: ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ աշխարհի շուրջ 20 հազար 700 համալսարանների վարկանիշային ցանկում ԵՊՀ-ն մտել է լավագույն 10 տոկոսի մեջ` գրավելով 2050-րդ տեղը: Հայաստանում գործող բուհերից տվյալ ցանկում երկրորդն Ամերիկյան համալսարանն է ` գրավելով 2827-րդ տեղը: Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի համալսարանների վարկանիշային առանձին ցանկում ԵՊՀ-ն զբաղեցնում է 175-րդ տեղը: