Ինչո՞ւ ենք տանջվում, «Սուպեր Մամա» ֆիլմը նկարում: Երբ ԱԶԳՈՎԻ հայտնվել ենք ավելի մասշտաբային ֆիլմում! Ֆիլմի անունն է «ՍՈՒՊԵՐ ՄԱՐԶՊԵՏ»: Ֆիլմի ժանրը` կրիմինալ կոմեդիա - գողություններ, դանակահարություններ, կրակոցներ, սպանություններ և այլն: Ֆիլմն իհարկե ունի Happy End: Գլխավոր ՀԵՐՈՍԸ վերջում ստանում է ՊԱՏՄԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ գիտությունների դոկտորի կոչում: Կապ չունի, որ այդպիսի գիտություններ գոյություն չունեն (կան կամ պատմական գիտություններ, կամ փիլիսոփայական): Չէ՞ որ ՖԻԼՄում ամեն ինչ հնարավոր է: Չէ՞ որ ֆիլմի անունը «ՍՈՒՊԵՐ ՄԱՐԶՊԵՏ» է: Չէ՞ որ ՖԻԼՄԻ ՌԵԺԻՍՈՐՆԵՐԸ ինչ կուզեն, այն էլ կանեն! Իսկ ժոխովուրդը վերջում միևնույն է իրենց աղ ու հացով կդիմավորի!