Ժերար Դեպարդյեն վաճառում է իր բարը` անշահութաբերության պատճառով


00:32 , 2 հոկտեմբեր, 2014

Gerard-Depardieu1in.am-ը գրում է․

Ֆրանսիացի հայտնի դերասան և գինեգործ Ժերար Դեպարդյեն ստիպված է վաճառել «Ժերարի մառանիկ» կոչվող իր բարը, որը մոտ մեկ տարի առաջ բացել է Բելգիայի Էստեմպյուի համայնքում: Այս մասին հաղորդում է Le Figaro թերթը:

Պատճառն այն է, որ հաստատությունը ցանկալի եկամուտ չի բերել: Բարը վաճառվում է 60 հազար եվրոյով:

Դեպարդյեն ինքը դեռևս չի մեկնաբանել բելգիական և ֆրանսիական ԶԼՄ-ներում հայտնված այս լուրը: