22:46 , 1 հոկտեմբեր, 2014
Shamshyan.com-ը գրում է․
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում 28-ամյա Օնիսիմ Բիվոլարոն Բարբյուսի փողոցի թիվ 15 հասցեի՝ Հայաստանում Ռումինիայի պետության դեսպանատան վարչական շենքի դիմաց կայանել է իրեն պատկանող Օպել-Աստրա մակնիշի B 170 LAR համարանիշի ավտոմեքենան: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Օ. Բիվոլարոն, որն աշխատում է Ռումինիայի պետության դեսպանատանը որպես հյուպատոս, իր իսկ ավտոմեքենայի հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկվել և տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն: Վրաերթից հետո նրա ավտոմեքենան բախվել է նշված փողոցում կայանված Ռենո մակնիշի ավտոմեքենային:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ