21:33 , 1 հոկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Իրանում ԶԼՄ-ները ցույց են տվել եռափող, 23 միլիմետրանոց զենիթային Asefeh թնդանոթի պատկերները` ըստ Գաթլինգի համակարգի: Այս մասին հաղորդում է Jane’s-ը:
Նշվում է, որ զենքը ստեղծվել է 20 միլիմետրանոց ավիացիոն M197 թնդանոթի հիման վրա, որի հիմքում էլ, իր հերթին, ընկած է վեցփողային M61A1 Vulcan թնդանոթը:
Զենքը մեկ րոպեի ընթացքում 900 կրակոց կարող է արձակել:
Նշվում է, սակայն, որ լուսանկարները կարող են կեղծ լինել, և իրականում նոր թնդանոթը 20 միլիմետրանոց զինամթերքի համար լինի:



