Սաակաշվիլիի նկատմամբ դատավարությունը պետք է համապատասխանի արդարադատության սկզբունքներին. ԵԽԽՎ զեկուցող


18:56 , 1 հոկտեմբեր, 2014

10193435721in.am-ը գրում է․

Եվրոպայի Խորհրդի առջև Վրաստանի կողմից իր պարտավորությունների կատարման մոնիթորինգի հարցերով ԵԽԽՎ զեկուցող Բորիս Սիլևիչը հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ դատական գործընթացը պետք է համապատասխանի մարդու իրավունքների և արդարադատության սկզբունքներին: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:

Վրաստանում Սաակաշվիլիի դեմ հարուցվել է մի քանի քրեական գործ:

«Կարևոր է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետապնդումն իրականացվի արդարադատության և մարդու իրավունքների պահպանման ամենաբարձր չափանիշներով»,- Ասամբլեայում զեկույցով հանդես գալու ժամանակ ասել է նա:

Սիլևիչը նշել է, որ Վրաստանը կատարել է իր ստանձնած ոչ բոլոր պարտավորությունները՝ Եվրոպայի Խորհրդին անդամակցելու համար: Սակայն ընդհանուր առմամբ դրական է գնահատել երկրում վերջերս կատարված փոփոխությունները: