Լարիսա Ալավերդյան. Սա քաղաքական դիվերսիա է


17:42 , 1 հոկտեմբեր, 2014

Լարիսա Ալավերդյան. Սա քաղաքական դիվերսիա էPanorama.am-ը գրում է․

«Պետք է պրոակտիվ լինի հայկական կողմի գործունեությունը: Չպետք է սպասել, որ Ադրբեջանն այս կամ այն պետության ներկայացուցիչների օգնությամբ որևէ նախաձեռնությամբ հանդես գա, այլ հայկական կողմը պետք է նախաձեռնող լինի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը` խոսելով ԵԽԽՎ-ում վերջերս ներկայացված ««Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ» խորագրով զեկույցի մասին:

Նա նշեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը պետք է լինի նախաձեռնողական: Լ. Ալավերդյանի խոսքով, պետք է աշխատանքներ արվեն մինչև սեղանին մոտենալը, մինչև նիստի մեկնարկը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ