16:54 , 1 հոկտեմբեր, 2014
Replik.am-ը գրում է.
Կրակոցներ, ցավ, մահվան վախ...Անտեսելով այս ամենը մայրը կարողացել է իր փոքրիկին փրկել դաժան մարդասպանից: Եվ դա 37-ամյա մայրիկն արել է սեփական մահվանից մի քանի վայրկյան առաջ: Նման բանի ունակ է միայն մայրական սերը: Ջեսիկա Արրենդելն իրական հերոս է:
Հայտնվում է, որ Ջեսիկան այդ օրը տուն է վերադարձել իր ընկերոջ հետ: Երեխայի հայրը եղել է հարբած և վիրավորել է կնոջը: Հանկարծ տղամարդու պահվածքը դարձել է ագրեսիվ և նա հարձակվել է կնոջ վրա: Ջեսիկան վերցրել է երեխային և վազել, սակայն գազազած տղամարդը հետապնդել է նրանց: Հուսահատ կինը ստիպված վերցրել է բեյսբոլի փայտը, որպեսզի պաշտպանվի, սակայն նրա ընկերը ևս վերցրել է նման փայտ և մի քանի անգամ հարվածել Ջեսիկային: Այդ ժամանակ տուժել է նաև երեխան, ով այժմ բուժման կուրս է անցնում:
Կատաղած տղամարդու հարձակումն ապա զարգացել է հետևյալ սցենարով: Կինը մտել է լոգարան, փակել դուռը, հանցագործը կոտրել է դուռը մտել լոգարան և կրակել Ջեսիկայի գլխին: Ընկնելու ժամանակ կինը կարողացել է, վերջին ուժերն օգտագործելով, երեխային հանգիստ դնել գետնին, հակառակ դեպքում, ինչպես նշում են իրավապահ մարմինները երեխան կմահանար մոր գրկից ընկնելուց հետո: Սպանությունը կատարելուց հետո, հանցագործն ինքնասպան է եղել:
