Մեզ համար սովորական է դարձել միջազգային կառույցների` իրականությունը չարտացոլող որոշումները. Լարիսա Ալավերդյան


16:12 , 1 հոկտեմբեր, 2014

Larisa-Alaverdyan_24Araratnews.am-ը գրում է․

«Մեզ համար սովորական է դարձել ան, որ այս կամ այն կառույցներն ընդունում են որոշումներ, որոնք բոլորովին չեն արտացոլում իրականությունը և իրավական վիճակը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԵԽԽվ-ում կայացված որոշման մասին նման կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքովˋ դրական տարբերությունն այն էր, որ այս անգամ կողմ քվեարկողների թիվը մեծ էր: Ինչպես նշեց Լարիսա Ալավերդյանը, ինքն այս անգամ բարձր է գնահատում հայկական կողմի ակտիվությունը, սակայն մնում է իր այն կարծիքին, որ պետք է հայկական կողմի գործունեությունը լինի պրոակտիվ.

«Պետք չէ սպասել, որ ադրբեջանական կողմի նախաձեռնություններին հայկակայն կողմը պետք է սեփական նախաձեռնություններով հանդես գա: Գուցե հայկական կողմը նախապես գիտի, որ դրական արդյունքի չի հասնելու, բայց նույնիսկ այդ դեպքում պառլամենտական դիվանագիտությունը պետք է լինի նախաձեռնողական»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ