15:24 , 1 հոկտեմբեր, 2014Tert.am-ը գրում է․
«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի նոր փոփոխությունը ոչ թե ծառայելու է լավ բանի համար, այլ լրիվ այլ նպատակ է հետապնդում: Այդ օրենքը արվում է բացառապես մեկ ապարատի` հարկային մարմնի շահերը սպասարկելու համար: Այսօր կայացած ասուլիսին նման տեսակետ հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը:
«Սա այն խնդիրներից է, որոնք ճիշտ հանրային քննարկումների պարագայում կարող էր տալ դրական պտուղներ: Բայց քանի որ չկան այդ գործողությունները, ռիսկերը, որ օրենքը կծառայի այլ նպատակների, գիտակցում են բոլորը»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ