14:24 , 1 հոկտեմբեր, 2014Tert.am-ը գրում է․
Հոկտեմբեր ամսին օդ ջերմաստիճանը և տեղումների քանակը կլինեն նորմայի սահմաններում: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը:
Նա նշեց, որ սեպտեմբերին օդի ջերմաստիճանը եղել է նորմայի սահմաններում՝ մի փոքր դրական շեղումով, տեղումների քանակը նույնպես նորմայի սահմաններում էր:
«Հոկտեմբերը՝ մայիսից հետո համարվում է ամենախոնավ ամիսը, օդի ջերմաստիճանը սկսում է նվազել»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ