13:19 , 5 սեպտեմբեր, 2012
Բացի Սաֆարովատիպի թեմաներց, ևս երկու շատ քննարկվող թեմաներ հանդիպեցի: Թե ինչ է պահանջելու ԲՀԿ-ն՝ կոալիցիա մտնելու կամ գործող նախագահին աջակցելու համար և նախագահի՝ Սամվել Բալասանյանի առաջադրվելու մասին հնչեցրած հայտարարության մասին: Ինչ Սամվել Բալասանյանն առաջադրվել է, գրեթե ոչ ոք չի խոսում այն մասին, թե ինչ ծրագրեր ունի Ս. Բալասանյանը Գյումրիում, ի՞նչ խնդիրներ է փորձելու լուծել, ի՞նչ չէին կարող անել նախորդները, որ անելու է նա: Գյումրին մեր երկրորդ քաղաքն է, նրա զարգացումն ու հզորացումը առաջնային խնդիր է, սակայն բոլորն ընկել են ու քննարկում են թե ով, ում դաբրոյով է առաջադրել Բալասանյանին: