21:53 , 30 սեպտեմբեր, 2014
Replik.am-ը գրում է․
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական օպերացիան, որը պատրաստվում է իրականացնել ԱՄՆ, կարժենա տարեկան 2,4 մլրդ դոլարից մինչև 13-22 մլրդ դոլար: Այսպիսի եզրակացություն արված է ոչ կառավարական Ռազմավարության և բյուջետային գնահատականների վաշինգտոնյան կենտրոնի հաշվետվության մեջ:
Ընդ որում, այդ միջոցներից մինչև 6,8 մլրդ դոլարը միայն անհրաժեշտ կլինի ակտիվ օդային օպերացիայի համար, իսկ մնացած գումարը` եթե օպերացիային մասնակցեն ցամաքային ուժեր:
Նշենք նաև, որ հաշվետվության մեջ նշված է, թե առաջին դեպքում օպերացիային մասնակցելու է մոտ 25 հազար զինվորական, իսկ երկրորդ` մոտ 5 հազար: