Զինեդին Զիդանը կարող է պաշտոնանկ արվել


18:28 , 30 սեպտեմբեր, 2014

Civilnet.am-ը գրում է․

Ֆրանսիացի հանրահայտ ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի գլխին «սև ամպեր» են կուտակվում։ Նա կարող է պաշտոնանկ արվել Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմի՝ «Կաստիլյայի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասի հաղորդում է իսպանական El Mundo Deportivo-ն։

Նույն աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբի ղեկավարությունը դժգոհ է «Կաստիլյայի» արդյունքներից այս մրցաշրջանում։ Առայժմ ֆրանսիացին ունի վստահության որոշակի պաշար, բայց անհաջողությունների շարունակման դեպքում նա իր պաշտոնում չի կարողանա երկար մնալ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ