18:16 , 30 սեպտեմբեր, 2014
Elq.am-ը գրում է․
ԵՄ ուժի մեջ թողեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, հայտնում է Reuters-ը: Այսօր ԵՄ անդամ 28 երկրների դեսպանները քննարկելու էին Ուկրաինայում խաղաղության ծրագրի իրականացման և դրա հիման վրա Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների կասեցման հարցերը: Հնարավոր է՝ պատժամիջոցների կասեցման հարցը քննարկվի հոկտեմբերի 23-24-ին՝ ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում, հաղորդում է ITAR-TASS-ը: