17:00 , 30 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
Ֆրանսիացի գիտնականներն ապացուցել են, որ մագնիսը գրավում է դելֆիններին: Այս մասին ասվում է հոդվածում, որը հրապարակված է Naturwissenschaften-The Science of Nature ամսագրում:
Նման եզրակացության նրանք եկել են հետազոտության ընթացքում, որն անցկացվել է ֆրանսիական դելֆինարիումներից մեկում:
Հետազոտողներին հաջողվել է պարզել, որ դելֆինները ուշադրություն են դարձնում մագնիսական օբեյեկտների վրա:
Ավելին, նրանք տարբեր կերպ են արձագանքում մագնիսական և ոչ մագնիսական օբյեկտներին:
Գիտնականների խոսքով՝ դա վկայում է այն մասին, որ դելֆինները կարող են տարբերել առարկաները դրանց մագնիսական հատկությունների հիման վրա, ինչը օգնում է այդ կաթնասուններին կողմնորոշվել տարածության մեջ: