15:06 , 30 սեպտեմբեր, 2014Tert.am-ը գրում է.
Մենք ունենք իրավիճակ, երբ իշխանությունը գնացող է, որովհետև լրանում է ժամկետը, սահմանադրական փոփոխություններին մեր դեմ լինելը նշանակում է թույլ չտալ վերարտադրությունը. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ պատգմավոր Ստեփան Մարգարյանը, ով արհեստական համարեց այն հարցադրումները, թե իշխանափոխության մասին ԲՀԿ-ն հայտարարելու է, թե՝ ոչ:
«Դա մի տեսակ արհեստական սարքած բառեր են, այստեղ փորձում են ինտրիգ մտցնել: Մենք գտնում ենք, որ այսօր ամենակարևոր խնդիրը սահմանադրական փոփոխությունների գործընթացին ոչ ասելն է, որը ենթադրում է ոչ ասել վերարտադրությանը. սա է իշխանափոխությունը»,- նշեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ