14:36 , 30 սեպտեմբեր, 2014Araratnews.am-ը գրում է․

Հլը էս երկրում չկա ոչ մեկը, ով ուզենա ժամկետ դնի պետության վրա։ Պետությունը մեկն ա: Այս մասին այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (մականունըˋ Շմայս):
«Ընդդիմությունը պետության հետ չի կարա պահանջներով խոսա»,-ասաց Մովսիսյանը:
Լրագրողների այն հարցին, թե ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և կուսակցությանը համարո՞ւմ է ընդդիմադիր, ՀՀԿ-ական պատգամավորը ասաց.
«Ինքը առաջուց էլ պետության համար ընդդիմություն է եղել, և ես նորմալ եմ գնահատում դա։ Ընդդիմությունը պետք ա։ Ես չեմ լսել, որ իրանք իշխանափոխություն են ուզում։ Նույն Ծառուկյան Գագոն երբեք չի ասել իշխանափոխություն»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ