12:54 , 30 սեպտեմբեր, 2014
Yerkir.am-ը գրում է․
Հայտնի է, որ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը (ՄՀՀ) կառավարության որոշմամբ հանձնվել է պաշտպանության նախարարությանը: Այնինչ` դա չպետք է արվեր, քանի որ վարչական դատարանում արգելադրված գույքն աճուրդի հանելու վերաբերյալ որոշումն առ ոչինչ ճանաչելու մասին հայցապահանջ կա: Գործով պատասխանող է ԴԱՀԿ ծառայությունը: Yerkir.am-ի հետ զրույցում ՄՀՀ շահերը ներկայացնող փաստաբան Արմինե Հակոբյանը հայտնեց, որ վարչական դատարան դիմել են մայիսի 26-ին, սակայն առաջին դատական նիստը նշանակվել է երեկ` սեպտեմբերի 29-ին: Եվ հենց խելամիտ ժամկետներում քննություն չիրականացնելու հիմքով փաստաբանը դատարանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացրել: Երեկվա նիստում, Ա. Հակոբյանի խոսքով, դատարանը մերժել է միջնորդությունը, սակայն մինչ այդ որոշումն ընդունելը չի հարցրել կողմերի կարծիքը: Եվ հենց այս հիմքով փաստաբանը երկրորդ ինքնաբացարկի միջնորդությունն է արել դատարանին: Դատարանը, դատավոր Միքայել Մելքումյանի նախագահությամբ, առանց քննության է թողել երկրորդ միջնորդությունը` պատճառաբանելով, թե դրա և նախորդի հիմքերը նույնն են: Նշենք նաև, որ վերոհիշյալ գործով ՄՀՀ ներկայացուցչի` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը նույնպես մերժվել է: Այս գործով հաջորդ դատական նիստ չի նշանակվել, որպես պատճառ նշվում է դատարանի ծանրաբեռնվածությունը: Հայտնել են, թե կողմերին գրավոր կծանուցեն նիստի մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ