Oրենքն ընդունվեց միաձայն


12:48 , 30 սեպտեմբեր, 2014

45Elq.am-ը գրում է․

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ միաձայն ընդունեց ԲՀԿ խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նածագիծը: Նախագծով առաջարկվում է կարգավորել արդյունաբերական քաղաքականության մշակման, իրականացման, արդյունաբերական գոտիների գործունեության կազմակերպման ընթացքում իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, պետական կառավարման մարմինների միջև ծագող իրավահարաբերությունները, արդյունաբերության զարգացման պետական եւ տարածքային ծրագրերի մշակման եւ իրականացման հարաբերությունները: Օրենքն ընդունվեց 107 կողմ ձայներով, դեմ քվեարկող չեղավ: