Այստեղ ոնց որ ճապոնական գեյշա լինեմ. Հայկ Մարությանը «Սուպեր մամա» կերպարի ստեղծման «ճանապարհի» մասին


10:12 , 30 սեպտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Դերասան Հայկ Մարությանը «Սուպեր մամա» ֆիլմի նկարահանման ընթացքը պատմող նոր լուսանկար է տեղադրել ֆեյսբուքի իր էջում։ «Հայկ Մարությանից մինչև Սուպեր մամա կերպարանափոխման ճանապարհին։ Հ. Գ. Այստեղ ոնց որ ճապոնական գեյշա լինեմ»,- սեփական նկարը մեկնաբանել է դերասանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ դերասանը ևս մեկ գրառում էր կատարել սոցիալական ցանցի իր էջում։

«Քանի որ ինձ անընդհատ նույն երկու հարցն են տալիս՝ նոր ֆիլմի հետ կապված, որոշեցի պատասխանել գրառման տեսքով.

1. Ո՞ր կինոթատրոններում են ցուցադրվելու։ «Սուպեր մամա» կինոկատակերգությունը ցուցադրվելու է հոկտեմբերի 8-ից՝ «Մոսկվա» և «Սինեմասթար» (Դալմայում) կինոթատրոններում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ