«Հայոց աշխարհ». «Թեժ աշուն»՝ առայժմ մինչև ԵՏՄ գագաթաժողովը


09:43 , 30 սեպտեմբեր, 2014

«Առաջիկա ներքաղաքական «թեժ աշունը» պետք է պատասխան տա այն հարցին, թե տարիների հանգիստ ու անվրդով գոյավիճակից հետո ի վիճակի՞ է ընդդիմությունն ակտիվ ու հետևողական պայքարով զբաղեցնել իրեն վերապահված տեղն ու ստանձնել երկրի ապագայի համար պատասխանատվության սեփական բաժինը:

Արդեն ակնհայտ է, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ աշունն իսկապես թեժ է լինելու առնվազն մինչև հոկտեմբերի 10-ին նշանակված Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովը: Բայց և անհայտ է մնում այն հարցը, թե ի՞նչ կարող է տեղի ունենալ հոկտեմբերի 10-ից, այսինքն՝ արտաքին քաղաքականության ասպարեզում սպասվող հստակեցումից հետո:

Իսկ մինչ այդ հայաստանյան ընդդիմության «գրոհն ու փոթորիկը» փաստորեն ձեռնտու է լինելու մեր երկրի շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական խաղի բոլոր մասնակիցներին»,-գրում է թերթը: