Գնա մեռի, արի սիրեմ


09:23 , 30 սեպտեմբեր, 2014

Զարմանալի ժողովուրդ ենք: Ինչ էն խեղճ մարքսիստը կենդանի էր բոլորը ձեռ էին առնում էտ մարդուն ու խեղկատակի տեղ դնում: Հիմա որ մահացավ, նենց սրտաճմլիկ մեկնաբանություններ եմ հանդիպում, որ հավատս չի գալիս: Ու ես հենց էսօր իմացա, որ, դու մի ասա, ինքը մեր քաղաքական դաշտի կոլորիտն էր: Հա, բան չունեմ ասելու, շատ խնդալու էին իր հարցազրույցները, մամուլի ասուլիսներն ու ընդհանրապես խոսելու ձևը, բայց ինքը երբ ա ախր քաղաքական դաշտում եղել: Իհարկե, Աստված հոգին լուսավորի, թող հանգչի խաղաղությամբ, ի վերջո մարդ էր, ով իր երկրային կյանքն ավարտեց: Բայց այս դեպքում ակամայից հիշում եմ հին ժողովրդական ու շատ ճշմարտացի խոսքը` գնա մեռի, արի սիրեմ: