«Հրապարակ». Ծառուկյանի «զինվորը» նրա նախագահ դառնալու մասին ուշագրավ հայտարարություններ է արել


09:12 , 30 սեպտեմբեր, 2014

«ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, Գագիկ Ծառուկյանի հավատարիմ «զինվոր» Հրաչյա Ռոստոմյանը Տաշքենդում ուշագրավ հայտարարություններ է արել: Մեծ խումբ մարդկանց ներկայությամբ նանկարագրել է այն գունավոր ապագան, որը սպասվում է Հայաստանին, երբ ՀՀ նախագահ կընտրվի Գագիկ Ծառուկյանը:

Ընդ որում` ընտրվելու հանգամանքն այլևս որպես կատարված փաստ ներկայացնելով:

Ունկնդրող մարզիկները լռել են, բայց հետո իրենց միջավայրում քննարկելով Հրաչի ասածը՝ տարակուսանք են հայտնել. «Չափն էլ լավ բան ա»,-գրում է թերթը: