00:38 , 30 սեպտեմբեր, 2014
Replik.am-ը գրում է․
ԱՄՆ Օկլահոմա նահանգի Մուր քաղաքում Vaughan Foods ընկերության աշխատակից Ալան Նոլենը դանակահարել է ընկերության երկու աշխատակցի` 43-ամյա Թրեյսի Ջոնսոնին և 54-ամյա Քոլլին Հոֆֆարդին, ապա գլխատել վերջինիս: Կատարվածի ականատեսներից մեկը գնդակահարել է մարդասպանին, գրում է Guardian-ը:
Տեղի մուսուլման համայնքի ներկայացուցիչները հայտարարել են, որ Նոլանը միշտ տարօրինակ է թվացել իրենց, չնայած մասնակցել է իսլամիստների կողմից գլխատված ամերիկացիների հիշատակին նվիրված արարուղություններին: Քաղաքի իմամն ասել է, որ Նոլենի կատարած դաժան սպանությունը ոչ մի կապ չունի իր կրոնական հայացքների հետ: