23:57 , 29 սեպտեմբեր, 2014Tert.am-ը գրում է․
Սեպտեմբերի 28-ին մեկնարկել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հովվապետական այցը Սինգապուր:
Այցի շրջանակներում Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվել է Սուրբ Պատարագ, որի ավարտին Վեհափառ Տերը կատարել է եկեղեցու գավիթում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի, ինչպես նաև` Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի երջանկահիշատակ առաջնորդ Աղան արքեպիսպոկոս Պալեոզյանի հիշատակին նվիրված երկու խաչքարերի օրհնության կարգը:
Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից` արարողություններին ներկա էին տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, Սինգապուրի միջազգային դպրոցի հայ աշակերտներ, քրիստոնեական քույր եկեղեցիների հոգևորականներ, դիվանագետներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ