Օբաման բացառել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմը


22:45 , 29 սեպտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման CBS հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ բացառում է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական բախման հնարավորությունը: Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ը շատ է աշխատել, որպեսզի հանգստացնեն Արևելյան Եվրոպայում դաշինքի դաշնակիցներին:

Հերթական անգամ մեղադրելով Ռուսաստանին ագրեսիայի և ավելի թույլ երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտման մեջ` Օբաման, այդուհանդերձ նշել է, որ ուկրաինական հակամարտությունը քաղաքական ճանապարհով լուծելու հնարավորություն կա: