Սիրիական բանակը շարունակում է ազատագրել Դամասկոսից հյուսիս ընկած քաղաքները


22:19 , 29 սեպտեմբեր, 2014

1003516915Araratnews.am-ը գրում է․

Սիրիական բանակը գրոհում է Դամասկոսից 12 կիլոմետր հյուսիս-արևելք գտնվող Դումա քաղաքը, որտեղ ծայրահեղականների խոշոր խմբավորում է տեղակայված: Այս մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կառավարական ուժերը լիովին ազատագրել են Թել Սուվան բնակավայրը, ինչպես նաև մի քանի գյուղական բնակավայրեր: Հիշեցնենք, որ նախորդ հինգշաբթի սիրիական ուժերն իրենց հսկողությունն էին հաստատել Ադրա քաղաքի նկատմամբ, որը 2013թ.-ի դեկտեմբերին գրավվել էր «Ան Նուսրայի ճակատ» խմբավորման կողմից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ