Միջերկրական ծովում տարվա սկզբից ավելի քան 3 հազար ներգաղթյալ է զոհվել


21:49 , 29 սեպտեմբեր, 2014

09-19-2014Mediterranean_Sinking1in.am-ը գրում է․

Արևմտյան Եվրոպա հասնելու համար Միջերկրական ծովը հատելու փորձը տարվա սկզբից արդեն 3072 ապօրինի ներգաղթյալների կյանք է խլել: Այս մասին հաղորդում է Frnace Press-ը` վկայակոչելով Միգրացիայի վերաբերյալ միջազգային կազմակերպության զեկույցին (IOM):

Համաձայն IOM-ի տվյալների` այս թվերը մոտ երկու անգամ գերազանցում են 2011-ի ցուցանիշը:

Կազմակերպությունը նշում է, որ Եվրոպան ներգաղթյալների համար դարձել է ամենավտանգավոր վայրը: 2014-ին աշխարհում ավելի քան 4 հազար ներգաղթյալ է զոհվել, որոնց մոտ 75 տոկոսը` հենց Միջերկրական ծովում: