WBO-ն մտադիր է մանրամասն ուսումնասիրել Աբրահամ-Սմիթ մենամարտը


19:45 , 29 սեպտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Բռնցքամարտի համաշխարհային ասոցացիան (WBO) հաստատել է, որ մտադիր է մանրամասն ուսումնասիրել երկրորդ միջին քաշային կարգում Արթուր Աբրահամ-Փոլ Սմիթ մենամարտը, հայտնում է BoxingScene-ը: Միայն մենամարտի արդյունքների ուսումնասիրման վերաբերյալ պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո որոշում կկայացվի ռևանշի մասին:

Ինչպես նշում է BoxingScene-ը, մասնագետների կարծիքով, 117-110, 119-109, 117-111 հաշիվը չի արտացոլում մենամարտի իրական պատկերը և Աբրահամի առավելությունն իրականում այդքան մեծ չի եղել: