Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարչին


17:36 , 29 սեպտեմբեր, 2014

Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարչինYerkir.am-ը գրում է․

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարիչ Հելեն Քլարկի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեությունը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կատարած աշխատանքն անցած 22 տարիների ընթացքում:

Կառավարության ղեկավարը կարևորել է ընթացիկ 2010-2015թթ ՄԱԿ-Հայաստան շրջանակային փաստաթղթի գնահատման և դրա հաջորդ փուլի` 2016-2020թթ. ՄԱԿ-Հայաստան զարգացման օժանդակության նոր շրջանակային փաստաթղթի մշակման գործընթացը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ