16:24 , 29 սեպտեմբեր, 2014
Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) Երեւանում 2014-ի օգոստոսին հուլիսի համեմատ մնացել են անփոփոխ: Ինչպես տեղեկանում ենք անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալներից, ըստ Երեւանի վարչական շրջանների, գների պատկերը հետեւյալն է եղել. Միջին գները(դրամ) Կենտրոն 476100 Արաբկիր 383000 Քանաքեռ Զեյթուն 295000 Նորք Մարաշ 319200 Ավան 270500 Էրեբունի 239750 Շենգավիթ 255000 Դավթաշեն 276000 Աջափնյակ 250050 Մալաթիա-Սեբաստիա 238000 Նուբարաշեն 150800