16:24 , 29 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
Բրիտանացի ծխականը ցանկանում է դատարան դիմել Արունդելի և Բրայթոնի թեմի եպիսկոպոսի հետ իր կնոջ սիրավեպի պատճառով՝ գրում է The Times-ը: Դա տեղի է ունեցել հռոմեա-կաթոլիկ եկեղեցու 63-ամյա ներկայացուցիչ Կիրան Քոնրիի կողմից արված խոստովանությունից ու հրաժարականից հտո:
Բրիտանացին պնդում է, որ եկեղեցին երկար տարիներ իմացել է եպիսկոպոսի ենթադրյալ սիրավեպերի մասին, սակայն ոչինչ չի ձեռնարկել նրա նկատմամբ: Ինչպես հայտնել է 43-ամյա ծխականի փաստաբանը, իր հաճախորդի երեխաներին հոգևորականի վարքի պատճառով սպասվում է կյանք՝ կործանված ընտանիքում:
Քոնրին հերքում է, թե իր ղեկավարությունը տեղյակ է եղել կատարվածի մասին: Հաղորդվում է, որ սիրավեպը շարունակվել է ավելի քան 1 տարի: Զույգն իբրև թե փոխանակվել է հարյուրավոր տեքստային հաղորդագրություններով: Կինը Քոնրիի տանն անցկացրել է առնվազն 3 գիշեր: Հաղորդվում է, որ նրանք միասին այցելել են Բրիտանական թանգարան, Անրի Մատիսի ցուցադրություն, բալետ: