13:06 , 29 սեպտեմբեր, 2014Tert.am-ը գրում է․
Ազգային ժողովի նիստից առաջ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցրեց, թե ինչ է ուզում գործող իշխանությունն ասել՝ Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ վերանշանակելով:
«Մեկ տարի առաջ այս դահլիճում ես իմ ելույթում հրապարակեցի փաստեր, որոնք հնարավորություն են տալիս եզրակացնելու, որ Սյունիքի նախկին, հիմա արդեն գործող մարզպես Սուրիկ Խաչատրյանն իր տան մոտ անձամբ է սպանել Ավետիք Բուդաղյանին: Նաև հիմնավորել եմ, որ զինդատախազ Գևորգ Կոստանյանը կոծկել է այդ փաստը»,- ասաց նա և հավելեց, թե հասարակության մոտ արմատացած է այն համոզմունքը, որ սպանությունը կոծկվել է բարձր մակարդակով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ