12:40 , 29 սեպտեմբեր, 2014Բուդդիստական այս տաճարը կառուցված է ավանդական կրոնի ու ժամանակակից արվեստի ոճերի համադրությամբ։ Ամբողջ շենքը սպիտակ գույն ունի, որը խորհրդանշում է Բուդդայի մաքրությունը։ Գրեթե բոլոր դեկորացիաները նույնպես սպիտակ են, չնայած կան նաև ոսկեգույն երանգով որոշ պատկերապատումներ։ Տաճարում կարելի է նաև արտացոլվող ապակիներ գտնել, որը խորհրդանշում է Բուդդայի՝ ամբողջ տիեզերքը լուսավորող անսահման իմաստությունը։


Բուդդիստական այս տաճարը կառուցվել է Խմերների քաղաքակրթության կողմից։ Այն համարվում է համաշխարհային ճարտարապետության գլուխգործոցներից մեկը։ Անգկոր Ուաթը բուդդիստական հավատքի կենտրոն է ու հավատացիալների ուխտատեղի, որը նաև դեպի իրեն է ձգում բազմաթիվ զբոսաշրջիկների աշխարհի տահրբեր ծայրերից։


Հնդկաստանում գտնվող Պունջաբի արհեստական կղզին Բուդդայի սիրելի վայրերից մեկն էր, որտեղ նա մեդիտացիա էր անում։ Այստեղ էր նաև առանձնանում ու խորհում սիխ հավատքի հիմնադիր Գուրու Նանակը ։ Սիխ հավատքի ոսկեգույն տաճարը, որը կառուցվել է այս կղզու վրա, համարվում է այդ հավատքի հետևորդների կետրոնը։


Հինդուիստական այս տաճարը կառուցվել է 10-րդ դարում Ինդոնեզիայի Ջավա կղզում։ Այն 47մ բարձրություն ունի ու 3 շինություններից է բաղկացած՝ նվիրված երեք աստվածներ՝ Վիշնուին, Բրահմային ու Շիվային։ Դրանք նայում են դեպի արևելք, որը համարվում է սուրբ։ Այստեղ կան նաև 250 փոքրիկ սբավայրեր, որոնք շրջապատում են տաճարը։


Բուդդային նվիրված այս ոսկեզօծ տաճարի բարձրությունը 98 մետրի է հասնում։ Այստեղ կարելի է գտնել չորս բուդդաների մասունքները ու բուդդայի գլխից 4 մազ։
