Ռոբերտ Սահակյանց. Ճաշակով մարդն Օպերայի դիմաց սրճարան չէր կառուցի


11:36 , 29 սեպտեմբեր, 2014

Newmag.am-ը գրում է․

Երևանն ապշեցուցիչ քաղաք է: Հիանալի Հյուսիսային պողոտա: Քաղաքը սկսում է նմանվել մայրաքաղաքի ու ոչ թե ինչ-որ էկզոտիկ վայրի: Ես էլ եմ ցավում այդ մեկ-երկուհարկանի սև տների համար, զարդանախշերով պատշգամբների համար, բայց Տերյան փողոցի կավածեփ տները հաստատ չեմ ափսոսում: Իսկ ահա Օպերայի շենքն անճոռնի կառույցով փակելը պարզապես անխելքություն է: Եվ արդարացում չէ այն, որ նոր քաղաք ես կառուցում: Այստեղ կաշառքով շինարարություն են իրականացնում մարդիկ, ովքեր ունեն հնարավորություն: Բոլոր խնդիրների լուծումն ընդհանուր մշակույթն է ու բարձր ճաշակը: Ճաշակով մարդն Օպերայի շենքի դիմաց սրճարան չէր կառուցի, որքան էլ շահավետ լիներ: Ավելի շուտ Օպերայի շենքը կգներ:
Սիրելի վայրե՞ր: Ամբողջ Երևանն եմ սիրում:

1. Հանրապետական մարզադաշտի մասին վառ հիշողություններ են պահպանվել: Ընտանիքս Երևան տեղափոխվեց 1964-ին, ու հասցրի տեսնել լավագույն հայ ֆուտբոլիստներից մեկին՝ Սարգիս Հովիվյանին: Այն ժամանակ հայերը ֆուտբոլ խաղո′ւմ էին, այլ ոչ թե աշխատում: Մինչև այսօր սիրտս լցվում է, երբ անցնում եմ մարզադաշտի կողքով:

2. Կոմիտասի պողոտայի մոտ մի փոքրիկ պուրակ կա՝ նախկին «Պրահա» հյուրանոցի կողքին: Հիմա տարածքը ծածկված է հիմար սրճարաններով: Պուրակի դիմացի շենքում ապրում էր իմ համադասարանցին, որը հետագայում դարձավ իմ կինը: Ձմեռները ձյան մեջ թրև էի գալիս այդ պուրակում՝ հույսով, որ նա կանցնի պատուհանի մոտով, բայց… Նա, իհարկե, իմ զգացմունքների մասին ոչինչ չգիտեր: Ես չէի ուզում, որ իմանար:

3. Սա ավելի շուտ երթուղի է, քան վայր: Կոմիտաս-Շահումյան, Շահումյան-Օրբելի, Օրբելի-Կոմիտաս: Երբ հարկավոր էր լինում ակնոց պատվիրել, ոտքով գնում էինք Շահումյանի օպտիկայի կենտրոն: Եթե ապակի չէր լինում, կրկին ոտքով գնում էինք Օրբելի, հետո՝ Կոմիտաս: Կիևյան փողոցն այն ժամանակ չկար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ