Live. Բողոքի ցույց ԱԺ շենքի դիմաց՝ Շրջանառության հարկի մասին նոր օրենքի դեմ


11:12 , 29 սեպտեմբեր, 2014

1in.am-ը գրում է․

Այսօր ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում Երևանի տոնավաճառների աշխատակիցները:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները պիտի իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնեն համապատասխան մարմիններ, սակայն խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հաճախ ապրանքների վերաբերյալ փաստաթղթեր չեն տրամադրում փոքր ու միջին ձեռնարկություններին: