«Ֆրանկֆուրտեր ալգեմայնե» թերթն անդրադարձել է Սրբոց Նահատակաց եկեղեցու ոչնչացմանը


10:16 , 29 սեպտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Սեպտեմբերի 24-ի համարում «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե» թերթն անդրադարձել է
Սրբոց Նահատակաց եկեղեցու ոչնչացմանը

Պարբերականը նշում է, որ հայերի համար սիրիական Դեյր էլ Զոր քաղաքը նույն նշանակությունն ունի, ինչ հրեաների համար Օսվենցիմը: 1915-16թթ. Եփրատ գետի երկայնքով, հարյուր հազարավոր հայեր, որոնք ըստ երիտթուրքերի պաշտոնական ձևակերպման Թուրքիայից «տեղահանվել» և փրկվել էին, իրականում բաց համակենտրոնացման ճամբարում սպանվել կամ սովի են մատնվել:

««Ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող եկեղեցին» վկայում էր հայոց պատմության դժնդակ էջերի մասին: Եկեղեցին ոգեկոչման վայր էր, թանգարան և այն ժամանակ սպանված անթիվ հայերի աճյունների վերջին հանգրվան»,– գրում է թերթը։

Պարբերականը հիշեցնում է, որ եկեղեցին հուշակոթող էր, որովհետև այն այլևս գոյություն չունի: «Իսլամական պետության» բարբարոսներն այն պայթեցրել են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ